News.am-ը գրում է․

Մենք շուրջ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների ինստիտուտ, որոնք, իհարկե, համեմատաբար թեթեւ դեպքեր էին, բայց ստիպված էին ինչ-որ ժամանակ տանը սպասել, որպեսզի հնարավոր լինի հոսպիատալցներ, հիմա այդ իմաստով փոփոխություն ունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Այո, մեր տրիաժ կենտրոն հայտնած եւ տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է չունենք: Նաեւ շատը փոքր թիվ ունենք, որ մարդկանց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, եւ նրանք պետք է տեղափոխվել միայն կորոնավիրուսյաին հիվանդությամբ զբաղվող բուժհաստատություններ: Նրանց թիվը այսօր առավոտվա դրությամբ 13 է:

Համակարգն աշխատում է լարված առողջապահական համակարգում նոր ծավալումներ դեռ լինելու են առաջիկա շաբաթներին ու ամիսներին: Վիճակը մնում է կայուն, բայց ծանր: Այսինքն բացասական միտում չկա, բայց նաեւ էական դրական միտում չկա»:

Վարչապետն էլ հավելեց. «Վերջին շրջանում ունեցանք ծավալումներ Սպիտակում, Մարտունիում, առաջիկայում սպասում ենք նոր վերակենդանացման բաժանմունքների բացում «Էրեբունի», Միքայելյան վիրաբուժության եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներում»:

Արսեն Թորոսյանը հստակեցրեց, որ «Էրեբունի» ԲԿ-ում վերակենդանացման նոր բաժանմունքը մեկ շաբաթից կսկսի գործել. «Այն ունի 25 մահճակալ, որը կտրամադրվի այլ հիվանդությունների համար, իսկ գործող 50 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ կտրվի կորոնովիրուսով հիվանդների համար: Մյուս երկու ԲԿ-ներում ծավալումը շատ արագ չի լինի, որովհետեւ լայնածավալ շինարարական աշխատանքներ են գնում, դրանք զրոյից են ստեղծովւմ: Մեր թիրախային ժամկետները օգոստոսի կես, մինչեւ սեպտեմբեր է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել