Աֆրիկայում կորոնավիրուսի հետևանքով ավելի շատ մարդ է մահացել, քան «Էբոլա» տենդի համաճարակի ժամանակ, որը շարունակվել էր 2014-2016 թվականներին: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:

«Հինգ ամսից էլ քիչ ժամանակահատվածում «Քովիդ-19»-ի հետևանքով 11 959 մարդ է մահացել՝ շրջանցելով Արևմտյան Աֆրիկայում 2014-16 թվականներին բռնկված «Էբոլայի» վատագույն համաճարակի ժամանակ գրանցված 11 308 զոհերի ցուցանիշը»,- ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ:

Ըստ կազմակերպության տվյալների՝ Աֆրիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 500 000-ը:

«Աֆրիկյան երկրների մեկ երրորդում անցյալ ամսվա ընթացքում կրկնապատկվել են վարակման դեպքերը»,- նշել է ԱՀԿ Աֆրիկայի տարածաշրջանի հարցով ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել