Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներiց, հուլիսի 8-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 063, մահացության ցուցանիշը՝ 176:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 10 063

2. Ռուսաստան – 4802

3. Իրան - 2957

4. Թուրքիա – 2477

5. Ադրբեջան – 2161

6. Վրաստան – 241

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 176

2. Իրան – 144

3. Ռուսաստան – 73

4. Թուրքիա – 63

5. Ադրբեջան – 27  

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 535, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 29 820 է, մահվան դեպքերինը՝ 685:

Մեկ օրում առողջացածների թիվը 520 է, ընդհանուր առողջացածներինը՝ 17427, փաստացի բուժվողներինը՝ 11708 (մեկ օրում նվազել է 3-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 9-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել