Փաստորեն, ի՞նչ ա ստացվում․ եթե մարդն արդեն ունի կորոնավիրուսի հաստատված դրական թեստ, ո՞րն է հետագա քայլերը..

Պարզվում է՝ շատ իրարամերժ իրավիճակ է․

1. Որպեսզի բուժում ստանաս, նախ՝ ցուցում են տալիս անցնել թոքերի KT,
2. Եվ հետո բուժումը կնշանակվի համպատասխան արդյունքներն ունենալուց հետ:

Հիմա շատ պարզ հարց. արդեն վարակիրը ո՞նց է գնալու էդ KT անելու և ո՞նց է գնալու բուժումը ստանալու, ըստ իս, իր հաշվառման պոլիկլինիկայում:

Կասեք՝ մեքենայով... Ես էլ կասեմ՝ մեքենա չունի, ու ի՞նչ, հանրային տրանսպորտո՞վ, թե՞ տաքսիով։

Իսկ դուք դեռ զարմանում եք՝ ինչի են էսքան շատ վարակի դեպքերը։ Այ էստեղ պիտի համակարգ մշակվեր, թե չէ թող դիմակը կրենք, ես դեմ չեմ, բայց, մեկ է, վարակակիրների թիվը չի նվազելու...

Առողջություն բոլոր վարակվածներին։

Հ.Գ. Ի դեպ, ես դեռ չեմ վարակվել, բայց չեմ էլ բացառում նման իրավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել