Մարդու չարությանը, ապազգային որոշումներին չափ ու սահման գոյություն ունի։ Բայց այ Թորոսյանինը ոչ մի կերպ չի լինում պատկերացնել, թե ինչքան հեռու կարող է գնալ։
Այսօր՝ այս համավարակի ժամանակահատվածում, ամբողջ աշխարհը նոր հիվանդանոցներ կառուցելու, վերազինելու գործին է լծված, իսկ այս տմարդին մտածում է, որքան հնարավոր է, փակել, փչացնել, քանդել եղածը։ Երեկ Աչաջուր ԱԿ-ի տնօրենությունը այս չմարդից գրություն է ստացել, որ այսօր ներկայանան նախարարություն՝ քննարկման՝ լիցենզիան կասեցնելու վերաբերյալ։ Նախ՝ ասեմ, որ այս համավարակի ընթացքում հանրային լսումներ կազմակերպելը, և այն էլ՝ այն խնդիրը, որը հրատապ չէ, արդեն իսկ ինքնին խոսում է այն մասին, որ նպատակ է հետապնդում։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ չմարդը կառուցողական նպատակներ երբեք չի ունեցել և չի էլ ունենա։ Գիտենք, որ առողջապահությունը նրա համար ընդամենը բիզնես է։
Մյուս կարևոր հարցը, որ այս մարդը հաշվի չի առնում ՝ դա սահմանամերձ գոտի է։ Իսկ ամենակարևորը՝ այնքան պարապ է մնացել, որ նորից անցել է իր մութ գործերին։
Բացատրեմ՝ ինչո՞ւ մութ։ Հիշում եք, չէ՞, երեկ հայտարարեց, որ հնարավոր է բուժաշխատողների վարձատրությունը նվազի, բացի այդ՝ հայտարարել է նաև, որ ֆինանսները չեն բավարարում բոլոր վարակակիրներին հոսպիտալացնելու։ Այսինքն՝ էս «խեղճ» տղայի պարգևավճարները պակասել են ու մի քանի կենտրոններ փակելով, կտնտեսի ֆինանսները, որոնք ինքնին կդառնան պարգևավճար։ Դե ինչ, չեմ ուզում ընդլայնվել, սպասենք մնացած զարգացումներին, որոնց մասին կիմանանք այսօր երեկոյան։
Հ.Գ. Աչաջուր ԱԿ-ն չի փակվելու։
Արսեն Թորոսյանը պատասխան է տալու։