Kasabian բրիտանական ռոք-խմբի նախկին ֆրոնթմեն Թոմ Մեյգանը կկանգնի դատարանի առջև՝ հարձակում գործելու համար: 

39-ամյա երաժիշտն այս տարվա ապրիլին մի մարդու է ծեծի ենթարկել: Հուլիսի 6-ին հայտնի է դարձել, որ նա հեռացել է խմբից:

«Կցանկանայի ձեզ ասել, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է», – ասել էր Թոմ Մեյգանը երկրպագուներին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել խմբից նրա հեռանալու մասին:

Մեյգանը միացել էր խմբին 1999 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել