Tert.am-ը գրում է․

Պաշտպանության կողմի բողոքները հիմնականում վերաբերում էին հիմնավոր կասկածի բացակայությանը, ինչպես նաև վարույթի իրավաչությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը:

Նրա խոսքով՝ վարույթի իրավաչափության հետ կապված առաջին հարցը քրեական գործի հարուցման օրինականությունն է: «Արդյոք օրինական է հարուցվել քրեական գործը, որովհետև քրեական գործի հարուցման օրինականությունից բխում է նաև ողջ գործընթացի օրինականությունը, նաև կալանք կիրառելու հիմնավորությունը:

Հաջորդ կարևոր հանգամանքը քննչական ենթակայության հարցն է: Նրա խոսքով՝ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածից բխում է ամբողջ վարույթի իրավաչափության հարցը՝ արդյոք քրեական գործի քննությունը նաև միջնորդությունը ներկայացվել է պատշաճ սուբյեկտի կողմից: «Բանն այն է, որ ամբողջ գործընթացը ոչ պատշաճ սուբյեկտի կողմից է իրականացվում, իսկ եթե վարույթն իրականացնող մարմինը ոչ պատշաճ սուբյեկտ է, ըստ էության, խախտվել են ենթակայութան կանոնները, ուստի ամբողջ վարույթն անօրինական է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել