Նիկոլ Փաշինյան, Հանրապետությունում իրավիճակ է փոխվել և դուք այլևս (ըստ իս՝ երբևիցե) չեք տիրապետում իրավիճակին: Դուք տիրապետում եք միայն մեկ իրավիճակի՝ ՀՀ քաղաքացու կյանքը բարդացնելու և նրան ստելու նուրբ արվեստին, վերջինիս դարձնելով բառիս բուն իմաստով տուգանքի մատերիալ, խաղալով՝ նրա առողջության և կյանքի հետ:
Դուք և ձեր հանցավոր իշխանությունը, Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում տարաք մեր պետությունը դեպի պարտության: Քաղաքացիներին օգնելու և պաշտպանելու փոխարեն դո՛ւք և ձե՛ր ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը, ով հանրությանը հայտնի է, որպես՝ ВОЗ-ի տղա, անիմաստ բարբաջում էիք, մինչդեռ վիրուսը իր բռի մեջ էր առնում ՀՀ քաղաքացուն: Դուք հարևան պետության՝ Վրաստանի, իշխանություններին ձեռք էիք առնում, բայց իրենք հաղթեցին վիրուսին, իսկ մենք պարտվեցինք: 650 և ավել (ցավոք թիվը դեռ աճելու է) քաղաքացու մահվան պատասխանատվությունը ձեր խղճին և ուսերին է:
Երբ ՀՀ քաղաքացուն թուլափայ մի երկու կոպեկ գումար եք շպրտում (2-3 անգամ), երբ ՀՀ-ում միջին աշխատավարձը կազմում է, եթե չեմ սխալվում 68.000 դրամ, դուք որոշում եք տուգանքների չափը բարձրացնել, հասցնելով այն 20-50 հազար դրամի: ՀՀ քաղաքացիները ձեր նախարարների և պատգամավորների նման միլիոններով պարգևատրում չեն ստանում, աշխատանք չունեն, հացին կակա են ասում, 10 հազար դրամ տուգանքի համար չեն կարողանում վճարել, իսկ դուք ավելի եք բարդացնում իրենց կյանքը: Ի՞նչ է ձեր ուզածը:
Դուք ընկել եք ՀՀ քաղաքացու ետևից և տանջում եք նրան: Ձեր բռնաբարված հոգու խորքում պետք է հասկանաք, որ քաղաքացին ապրել է ուզում: Դիմակ դնել-չդնելը չի օգնում, մարտ ամսվանից մտցված ԱԴ-ն, որը դուք էլի երկարացնելու եք՝ չի օգնում, էն պատվաստումները, որը ցանկանում պարտադիր դարձնել չի օգնելու:
Շարքը շարունակելի է, բայց մի բան հարցնեմ. դուք ձեզանից չեք զզվու՞մ: