1in.am-ը գրում է.

Մարդկանց մեծամասնությունն իր կյանքը չի պատկերացնում առանց տարբեր շարժական սարքավորումների, մասնավորապես՝ սմարթֆոնների և պլանշետների: Սակայն բժիշկները զգուշացնում են՝ այդ հակումը կարող է աչքի հիվանդությունների, վատ կեցվածքի, լսողության վատթարացման, մաշկի ցանի և ընտանեկան վեճերի պատճառ դառնալ: 

Առողջության վրա գաջեթների ազդեցությունը պարզելու նպատակով Daily Mail ամսագրի լրագրողները դիմել են տարբեր մասնագետների՝ ակնաբույժի, ֆիզիոթերապևթի, մաշկաբանի, հոգեբանի և լսողական սարքեր վերանորոգող վարպետի: 

Պարզվել է, որ սմարթֆոններն ամենաշատը տեսողությունն են վնասում: Շարժական սարքերի մշտական օգտագործումը բորբոքումներ և կարճատեսություն է առաջացնում: Սակայն բժիշկներին ամենից շատ անհանգստացնում է այն փաստը, որ բջջային հեռախոսներն ազդում են երեխաների տեսողության վրա: 




Տեսողությունը փչացնելուց բացի, ողնաշարի սխալ դիրքի պատճառով սմարթֆոնները փոխում են մարդու կեցվածքը: 


Ֆիզիոթերապևտը, ում դիմել էին լրագրողները, պատմել է, որ իրեն հաճախ են դիմում ուսերի և պարանոցի ցավ ունեցող մարդիկ: Այդ բողոքները, նրա կարծիքով, կապված են այն փաստի հետ, որ փորձելով կարդալ սմարթֆոնների կամ պլանշետների վրա գրված տեքստերը, դրանցից օգտվողները շատ են իջեցնում գլուխները, որն էլ հանգեցնում է ողնաշարի սխալ դիրքի. արդյունքում գլխացավ կամ հոգնածության մշտական զգացողություն է առաջանում: 

Շարժական սարքավորումները չեն ոգևորում նաև մաշկաբաներին, ովքեր կարծում են, որ դրանցից չափազանց շատ օգտվողերի մոտ կարող է փոփոխվել ծնոտի ուրվագիծը, իսկ այտերը հնարավոր է կախվեն, քանի որ նրանք երկար ժամանակ գլուխները կախ նայում են պլանշետների էկարններին: Հարկավոր է հիշել նաև, որ շարժական սարքավորումներից երկար օգտվելու հետևանքով մաշկի վրա կարող է ցան առաջանալ, քանի որ դրանց մակերևույթներին շատ բակտերիաներ կան: 


Իսկ ահա լսողական սարքավորումներ վերանորոգող վարպետն էլ ասել է, որ քանի որ շատ ականջակալներ չեն համապատասխանում մեր ականջներին, ապա մենք աստիճանաբար բարձրացնում ենք ձայնը, որն էլ կարող է լսողության կորուստ առաջացնել: 


Բացի վերը նշված հիվանդություններից, գաջեթները փոխում են նաև մարդու ապրելաոճը, որն էլ վատ է անդրադառնում շրջապատի հետ հարաբերությունների վրա: Հոգեբանների անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճաշի կամ հանգստի ժամանակ վիրտուալ ընկերների հետ շփումը կարող է վատ ազդել ընտանեկան հարաբերությունների վրա: Այդ պատճառով էլ հարկավոր է միշտ հիշել. ոչ մի բջջային սեղանի շուրջ և մտերիմների հետ շփվելիս, զգուշացնում են հոգեբանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել