Facebook-ը թողարկում է նոր կրթական campaign, որը կօգնի մարդկանց՝ հայտնաբերել կեղծ նորությունները և կանխել դրանց տարածումը հարթակում։
Ինչպես նշել է Facebook-ը․ «Մենք մի քանի շաբաթների ընթացքում կթողարկենք նոր campaign EMEA-ի երկրներում՝ սովորեցնելու և ինֆորմացնելու մարդկանց, թե ինչպես հայտնաբերել պոտենցիալ սխալ նորությունը»։
Ինչպես կարող եք տեսնել այս նկարում՝ Facebook-ը կենտրոնանում է 3 կարևոր ասպեկտի վրա․
- Որտեղի՞ց է դա․ եթե ոչ մի աղբյուր չկա, որոնի՛ր,
- Ի՞նչն է բացակայում․ կարդացեք ամբողջ պատմությունը, ոչ թե միայն վերնագիրը,
- Ի՞նչ զգացողություն է այն արթնացրել Ձեզ մեջ․ մարդիկ, ովքեր կեղծ նորություններ են ստեղծում, փորձում են մանիպուլացնել զգացմունքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել