Shantnews.am-ը գրում է․

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռոանոկ քաղաքում սիրահարված զույգը վիճաբանության շնորհիվ վիճակախաղում շահել է տասնյակ հազարավոր դոլարներ: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:

Շյաննա Քրիլը և իր զուգընկեր Ջոշուան վիճել են և հանդարտվելու համար որոշել են գնալ մեքենայով զբոսանքի: Ճանապարհին զույգը կանգ է առել բենզալցակայանում: Շյաննան Ջոշուային խնդրել է այդ ընթացքում գնել հյութ և վիճակախաղի մի քանի տոմս:

Զույգն անյուհետև շարունակել է ճանապարհը: Շյաննան այդ ընթացքում ստուգել է վիճակախաղի տոմսը և նկատել է, որ դրանցից մեկով շահել է 177,8 հազար դոլար:

«Մենք միանգամից փոխեցինք մեր ճանապարհը»,- ասել է կինը:

Զույգը կռվի մասին մոռանալով միանգամից գնացել է շահումի հետևից: Շյաննան և Ջոշուան դեռևս չեն հայտնել, թե ինչի վրա են ծախսելու շահումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել