Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգներում «Քովիդ-19» կորոնավիրուսով վարակվածների թիվը հաաճարակի բռնկման սկզբից ի վեր հասել է 3 010 329-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

ԱՄՆ վերջին ամիսներին առաջատարն է ողջ աշխարհում ինչպես կորոնավիրուսով վարակման, այնպես էլ հիվանդությունից մահացության ցուցանիշով: Հուլիսի 6-ի դրությամբ երկրի ողջ տարածքում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 132 729-ի: Վարակվածներից ապաքինվել են ավելի քան 1.3 մլն-ը:

CNN-ի տվյալներով՝ Կալիֆոռնիա նահանգում այսօր արձանագրվել է վարակման ավելի քան 11 700 դեպք, որը համաճարակի ընթացքում գրանցված խոշորագույն մեկօրյա ցուցանիշն է ԱՄՆ-ի ողջ տարածքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել