Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 330-ով, 7  հիվանդ մահացել է, որոնցից մեկի մահվան պատճառը վարակը չի եղել։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հուլիսի 6-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 28936 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 մարդ, կատարվել է 123815 թեստավորում, առողջացել է 16302 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 491 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 159-ն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել