Գերմանական էկոլոգիական կազմակերպությունը՝  Environmental Action Germany (Deutsche Umwelthilfe, DUH), ներկայացրել է մեքենաների ցանկ, որոնք անիմաստ ու անհարմար են քաղաքային երթևեկության համար:

Էկոլոգները ամենաշատը քննադատել են BMW X7 M50i, Range Rover Sport SVR, Audi Q7 Plug-In, Volkswagen Amarok Aventura և Mercedes-Benz GLS ամենագնացները:

Մասնագետները գտնում են, որ այս ամենագնացները ոչ միայն անհարմար են քաղաքային երթևեկության մեջ, այլև շրջակա միջավայրին մեծ վնաս են հասցնում: Ցանկում էկոմասնագետները յուրաքանյուր մեքենայի անվանը կից նշել են տվյալներ վառելիքի սպառման և վնասակար արտանետումների մակարդակի վերաբերյալ:

Օրինակ,  BMW X7 M50i դեպքում վառելիքի սպառումը 100կմ-ի համար կազմում է 15 լիտր: Իսկ յուրաքանչյուր կիլոմետրի դեպքում մեքենան արտանետում է 357 գրամ ածխաթթու գազ:

Էկոլոգիական վնասի առումով ամենաանցանկալին Range Rover Sport SVR-ն է՝ 390 գրամ CO₂. Այդ ցուցանիշը գործող նորմերը գերազանցում է 4 անգամ:

Իսկ Mercedes-Benz GLS-ի դեպքում 1 կմ վազքի ժամանակ աշխաթթու գազի արտանետումների քանակը կազմում է 459,3 գրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել