Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի մի քանի մարզերում շոգ եղանակ է սպասվում, օդի ջերմաստիճանը, ըստ կանխատեսումների, կգերազանցի + 40 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Հիդրոմետկենտրոնի կայքը, Բելգորոդի մարզում կիրակի կլինի 35-37 աստիճան տաքություն, Վորոնեժում՝ մինչև 40 աստիճան տաքություն:  

Շոգ է լինելու նաև Տամբովի մարզում, որտեղ ակնկալվում է մինչև 36 աստիճան տաքություն: Ադիգեայի, Կրասնոդարսկի և Ստավրոպոլսկի երկրամասերում ջերմաչափի սանդղակը կբարձրանա մինչև 39-40 աստիճան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել