Այսօր Սահմանադրության օրն է, որի <<Այո>>-ն մեր երկրում այդպես էլ ոչ մի անգամ արդար քվե չստացավ։ Գուցե մեզ Սահմանադրություն, Սահմանադրական դատարան ընդհանրապես պետք չի, ու այդ պատճառով է, որ ժողովուրդը չի հավատում ու չի քվեարկում։ Չէ, ավելի շուտ մեզ Սահմանադրության փոփոխությամբ սեփական իշխանությունը ամրապնդող իշխանություն պետք չի...
Համոզված եմ, որ վաղուց ժամանակն է կենտրոնաձիգ, լրիվ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, համազոր հանրային մանդատ ստացած կառավարման համակարգով, արդար <<Այո>> ստացած ու այլևս չփոխվող Սահմանադրություն ունենալ, հետևաբար հույսով ու սպասումով ասում եմ՝ <<Տոնդ շնորհավոր, Սահմանադրություն ջան>>:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել