Blognews.am-ի զրուցակիցն այս անգամ երգչուհի Գաբի Գալոյանն է, ում համար առաջնային է սերը, երջանկությունը և ներդաշնակությունը:


Ես ինձ համարում եմ
ոչ օրդինար մարդ:
 
Երբեք չփորձեք կախվածություններ ունենալ:
 
Խենթանում եմ իրենց ներսում արվեստ ունեցող մարդկանց համար:
Մի վստահեք խաղարկային տեսակներին:

 
Իմ երջանկությունը գտնում եմ՝ ընտանիքում, բեմում և ապագայիս մեջ:
 
Ոգեշնչվում եմ երազանքներիցս, պատկերացումներիցս, որոնք հետո իրականացնում եմ:
 
Դրական լիցքեր եմ ստանում բնությունից:
 
Տանել չեմ կարողանում նեղացկոտ մարդկանց:
 
Պետք է միշտ ձգտել այն ճանապարհին, որը բարձր է ու արդար:


 
Իմ հաջողության գաղտնիքը նպատակասլաց լինելն է:
 
Երբ ես փոքր էի ավելի շատ երգում և պարում է, քան խոսում:
 
Իմ խարհուրդը՝ անտարբեր մի եղեք:
 
Ես երբեք չեմ հուսահատվում:
 
Կարևորը այս կյանքում ներդաշնակությունն է ինքդ քեզ հետ:


 
Մի սպասեք: Առհասարակ ոչ ոքի և ոչինչի մի սպասեք, դա ժամանակի կորուստ է:
 
Ժամանակը անտեսված ու չգնահատված է, երբ սկսում ենք իրեն գնահատել արդեն սպառված է լինում:
 
Առաջնային է՝ սերը:


 
Ուշադիր եմ խոցելի մարդկանց նկատմամբ:
 
Երեք գլխավոր հատկանիշները որոնք կարևորում եմ դիմացինիս մեջ դա ազնվությունն է, բարությունը և հավատարմությունը:

Երազանքին հասնելու համար պետք է հավատով երազել:
 
Հիշում եմ հորս:
 
Ամեն օր ինքս ինձ հարցնում եմ թե ի՞նչ նոր ինֆորմացիայով պիտի սնուցվեմ այսօր:


 
Ինքս իմ մեջ գնահատում եմ ինքնաբավ պարզությունս:
 
Շփվեք այն մարդկանց հետ, ովքեր լավ էներգիա ունեն և ումից սովորելու բան ունեք:
 
Սերը ինձ համար այն ամենն է ինչ ինձ շրջապատում է:



Հարցազրույցը՝ Լիյա Մարուխյանի


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել