Սրտի խոր ցավով ենք հիշում 25 տարին չբոլորած այդ երիտասարդի անժամանակ մահը:
Նա իր կարճ գոյության ընթացքում հասցրեց ճաշակել կյանքի բոլոր դժվարություններն ու անարդարությունները: Հասցրեց տեսնել անհամարհանք, անտարբերություն և քմծիծաղը ստի: Նա ընկավ դեգեներատների դեմ անհավասար մարտում՝ մինչև վերջին շունչը պայքարելով հանուն Հայաստանի:
Նա իր հետ գերեզման տարավ առաջադեմ ու զարգացած Հայաստանի տեսլականը:
Շուտով բոլորը՝ ՏԿԶՆ գլխավոր մասնագետից մինչև թաղապետի հարսի հորքուրի թոռի կնիկ, ԺԵԿ-ի պետից մինչև ավագանու հորոխպոր թոռան աներձագի խնամի լալահեռաչ տեքստեր կգրեն նրա մասին, բայց այդ բոլորը լուռ էին երբ նա խաղաղ էր մեր լեռների պես, երբ գժերը խուժեցին վայրագ:
Իր ողջ կյանքի ընթացքում այս երիտասարդի ջանքերն ուղղված են եղել մեզ շրջապատող աշխարհն ավելի լավը դարձնելուն։ Նրա մշտական ուշադրության և հոգածության ներքո են գտնվել բոլորը՝ պետական ինստիտուներից, մինչև երեխաներ, կարիքավորներից, մինչև շրջակա միջավայր:
Բառացիորեն օրեր առաջ մեր աչքի առաջ նա դարձավ խմբակային բռնաբարության զոհ. այս ոճիրը պատմության մեջ կմնա որպես դարի ամենադաժան հանցագործություն, իսկ անիծյալ ոճրագործները կպատժվեն շարիաթի բոլոր կանոններով:
Համբերություն և ոգու արիություն բոլորիս:
Հարազատները մոտենան: