Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի համար տարակուսելի է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորին վստահեցնում էր, որ հասարակական տրանսպորտի գինը չի թանկանա, սակայն այսօր 50%-ով թանկացել է: Իր կարծիքը տրանսպորտի թանկացման մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց օմբուդսմենը և նշեց, որ իրենք գրավոր նամակ են ուղարկել քաղաքապետարանին՝ պահանջելով իրենց ներկայացնել թանկացման իրավական հիմքերը:

«Ես՝ որպես մարդ, քաղաքացի ու օմբուդսմեն, կուզենայի իմանալ՝ ի՞նչն է փոխվել այս ամիսների ընթացքում, որ տրանսպորտի գինը բարձրացավ»,-ասաց օմբուդսմենը:

Միաժամանակ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ինքը հիանում է այն քաղաքացիներով, ովքեր իրենց մեքենաներով անվճար տեղափոխում եմ մարդկանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել