XVIII դարի շեմին ապրում էր մի լեգենդար ղեկավար, որը հայտնի էր ոչ միայն իր ռազմական ոգով, այլև երեխաներ ունենալու հարցում բացարձակ ռեկորդակիր էր: Խոսքը գնում է բարդ բնավորություն ունեցող մարդու մասին, ով նաև չափազանց կոպիտ էր: Յուրաքանչյուր չնչին անհաջողություն կարող էր մարոկկոյան սուլթանին ստիպել անմտածված քայլերի դիմել:

Իսմայիլ սուլթանը շատ էր սիրում փող, այդ իսկ պատճառով նրա երկրում հարկերն այնքան բարձր էին, որ հասարակ քաղաքացիները հազիվ էին գոյատևում՝ չմտածելով այլ բաների մասին: Փողի ծարավը սուլթանի մոտ այնքան մեծ էր, որ նա անգամ աչք էր դնում այլոց ունեցվածքի վրա:

Պատմաբանները նշում են, որ Մուլայ Իսմայիլը շատ էր պատերազմում, սակայն դա իսկապես անհասկանալի է, քանի որ 548 որդի և 340 դուստր ունենալու համար, որոնք ծնվում էին յուրաքանչյուր 20 օրը մեկ, պետք է որ տղամարդը ննջասենյակից պարզապես դուրս չգար:

Չնայած դրան՝ սուլթանի պետությունը բավականին ամուր էր, իսկ բանակը՝ ուժեղ: Այսպես, Իսմայիլ I-ը գահ է բարձրացել 26 տարեկանում և մինչև 81 տարեկանը ակտիվորեն թագավորել:

Պատմաբանները նշում են նաև, որ սուլթանի հարեմում եղել է տարբեր ազգությունների շուրջ 500 կին: Ունենալով կոպիտ բնավորություն՝ Մուլայ Իսմայիլը կարող էր սիրով զբաղվել միանգամից չորս կնոջ հետ: Դրանից հետո անգամ չէր էլ հոգնում: Սակայն արդյոք նա սիրու՞մ էր այդ բոլոր կանանց: Այս հարցին հստակ պատասխան տալ չի կարող ոչ ոք, սակայն արևելագիտություն ուսումնասիրող մասնագետները վստահ են, որ ոմն սուլթանուհի Զիդանային Իսմայիլ սուլթանն իրապես սիրել է:

Այս հարցը հետաքրքրում է բոլոր պատմագետներին. հնարավո՞ր է այդքան շատ երեխաներ ունենալ: Բնականաբար, բնական ճանապարհով փորձ արվել ու ստուգել դա հնարավոր չէ, սակայն ավստրալացի գիտնականների համակարգչային մոդելները ցույց են տվել, որ այդ երևույթը հնարավոր է: Հնարավոր է նաև ավելի շատ ժառանգներ թողնել:

Իր պետության բոլոր հարցերն ու խնդիրները սուլթանն ինքնուրույն էր լուծում: Նա երբեք չէր լսում, չէր հարգում ու հաշվի չէր նստում ուրիշների կարծիքների հետ: Ղեկավարելով 55 տարի՝ սուլթան Իսմայիլը կարողացել է բոլոր ճանապարհներն անվտանգ դարձնել, վերջ տալ թալանին ու ավազակություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել