Догнать и перегнать товарищу Ким Чэн Ыну!!!

Ըստ երեկ ներկայացված սոցիոլոգիական ֆոկուսի՝ Նիկոլ Փաշինյանին «վստահում» է մեր ազգաբնակչության 87.6%-ը: Այս ցուցանիշներով Նիկոլը, ցավոք, դեռ զիջում է միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին. Կիմին վստահում է Հյուսիսային Կորեայի բնակչության 99.9 %-ը:

Բայց տխրելու հարկ չկա, ամեն ինչ դեռ առջևում է: Այս տեմպով ևս քանի ամիս, ու Նիկոլը կհասնի ու առաջ կանցնի նաև Կիմ Չեն Ընին:

Հ.Գ. Իմ հարգարժան որոշ ընկերներ հաճախ են ինձ նախատում, որ թուլյատրելիից շատ եմ տրվում հումորին ու սարկազմին: Բա ի՞նչ անեմ: Բա ո՞նց դիմանամ: Հլը բերանով ասեք 87.6% ու էս կոլաժին նայեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել