Աշխարհում այսօր տարածված կորոնավիրուսի շտամմը տարբերվում է շտամմից, որը եղել է Ուհանում: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Cell ամսագրում:

Այսօր տարածված շտամմն անվանել են G614, իսկ նախորդը՝ D614:

«Վարիատիվ հաճախականությունների դինամիկ հսկողությունը հայտնաբերել է G614-ի տարածման միտում մի քանի աշխարհագրական մակարդակներով՝ ազգային, տարածաշրջանային եւ քաղաքային: Շարժ է տեղի ունեցել նույնիսկ լոկալ բռնկումներում, որտեղ D614 նախնական ձեւը բավականին տարածված էր մինչեւ G614-ի հայտնվելը»,-հայտնել են գիտնականները:

Սակայն նրանց դեռ չի հաջողվել միակարծիք լինել ՝ կապված նրա հետ, թե ինչու է վիրուսի մեկ շտամմ սկսել գերիշխել մյուսների նկատմամբ: Որոշները պնդում են, որ այն ավելի վարակիչ է, մյուսները կարծում են, որ այդ շտամմը կարող է սկսել գերիշխել ԱՄՆժում տարածման արդյունքում, որն այսօր աշխարհում առաջին տեղում է վարակվածների բացարձակ թվով:

Սակայն գիտնականները նշում են, որ, հնարավոր է, որ վիրուսի նոր շտամմն իսկապես արագ է տարածվում, սակայն չկան հիմքեր կարծելու, որ այն ավելի վտանգավոր է կամ ավելի հաճախ է բարդացումներ առաջացնում, ինչպես այն շտամմը, որը եղել է Չինաստանի Ուհան քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել