Shantnews.am-ը գրում է․
«Վրաստանը վերահսկվում է խորհրդարանի, կառավարության, համապատասխան կառույցների կողմից, սա ճշմարտություն է, որը գնահատվել և գնահատվում է միջազգային գործընկերների կողմից»,- Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսպես է պատասխանել կոնգրեսական Մալինի հայտարարության վերաբերյալ հարցին:
Խոսքը կոնգրեսական Մարկվեյն Մալինի` «Միացյալ Նահանգները պետք է աջակցեն Վրաստանին՝ հանուն ազատության մղվող պայքարում» հոդվածի մասին է:
«Վրաց կառավարությունն Իվանիշվիլու կողմից իշխանության ամբողջական կոնսոլիդացումը չի սահմանափակում: Պուտինի դաշնակիցն ակտիվորեն աշխատում է երկրից ամերիկյան բիզնեսը վտարելու ուղղությամբ, թեպետ այն գործում է օրինական»,- հոդվածում գրել է կոնգրեսականը: Որպես օրինակ՝ Մարկվեյն Մալինը նշել է ամերիկյան Frontera ընկերությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/718187.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել