Shantnews.am-ը գրում է․

«Variety» հրատարակության հետ նոր հարցազրույցում դերասան Հենրի Քավիլը մեկնաբանել է Սուպերմենի դերին վերադառնալու մասին շշուկները:

Քավիլի խոսքով՝ այդ լուրերը «ավելի անհեթեթ են դառնում», ինչը երբեմն վշտացնում է իրեն:

«Նման բան չկա՝ ոչ մի որոշում, ոչ մի բանակցություն: Բայց կարևոր է, որ մարդկանց դա հետաքրքիր է, նրանք սիրում են Սուպերմենին»,- նշել է նա՝ ուրախանալով, որ երկրպագուները Սուպերմենին կրկին ուզում են տեսնել էկրաններին:

«Իդեալական աշխարհում ես, իհարկե, հաճույքով նորից կխաղայի»,- ասել է նա:

Այն մասին, որ «Warner Bros» ընկերությունը բանակցություններ է վարում Հենրի Քավիլի հետ Քլարկ Կենտի դերի համար, հայտնի է դարձել մայիսի վերջին: Հաղորդվում է, որ  նրա մասնակցությունը դիտարկում են «Շազամ-2», «Ակվամեն-2» և «Սև Ադամ» ֆիլմերի համար:  Այդ մասին գրում է «NEWS.ru»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել