Ոնց գցում-բռնում եմ, նոր աշխարհակարգի քարտեզն է հենց հիմա գծագրվում: Այսինքն՝ ոչ թե երկրների, այլ ճամբարների քարտեզը: Ինձ թվում է՝ հենց հիմա գնում են Հայաստանը Թուրքիայի հետ նույն ճամբարում լինելու բանակցություններ, ինչին կարող են խանգարել տարբեր ներքին խռովարարներ: Իրավիճակը բացարձակ վերահսկելու համար պետք են արտակարգ ռեժիմ, միտինգների արգելք և այլն: Իսկ դրա համար պետք են ուռճացված համաճարակային տվյալներ, որը հիմք կտան արտակարգ իրավիճակը ևս մի քանի ամիս երկարաձգելու: Համոզիչ լինելու համար կազմակերպվել է փողոցային անհիմն դիմակահանդես, իսկ շեղելու համար ներմուծվում է չեղած պատվաստանյութի թեման:
Վերջում ասեմ, որ բաներ կան, որոնք մեզանից անկախ են, ու մեզ մնում է առավելագույնս շահեկան դուրս գալ աշխարհաքաղաքական այս անխուսափելի վերադասավորություններից: