PanARMENIAN.net-ը գրում է․

Հայաստանցիների, ադրբեջանցիների և ռուսաստանցիների համար Շվեյցարիա այցելելու դեպքում տասնօրյա կարանտինը պարտադիր է։

Շվեյցարիան հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները վտանգավոր են կորոնավիրուսի տարածման առումով։ Այս մասին հայտնում է The Local կայքը։

Ցանկում 30 երկիր կա, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, ԱՄՆ-ն ու Իսրայելը։

Սա վերաբերում է միայն նրանց, որոնք կեցության թույլտվություն ունեն Շվեյցարիայում․ երկրի սահմանը շարունակում է բաց մնալ միայն ԵՄ, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի երկրների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար։

Հուլիսի 20-ից Շվեյցիարիան սահմանը կբացի նաև Վրաստանի քաղաքացիների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել