Լալա Մնացականյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Քոչարը, ArmComedy-ի Սերգեյ Սարգսյանը, «Վիտամինի» Գարիկը, Արմուշը և Վաչեն` ակցիայի մասնակիցներ
Արդեն չորս օր է` հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, հեռուստադեմքերը և պարզապես կամավոր քաղաքացիները մասնակցում են ակցիային: Երեկ ակցիային միացել էին Պետրոս Ղազարյանը, Սուրեն Թադևոսյանը, «Վիտամին» ակումբի Գարիկը, Արթուր Իսպիրյանը, իսկ այսօր նրանց շարքերը համալրել են Լալա Մնացականյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Քոչարը, ArmComedy-ն, «Վիտամին» ակումբի Վաչեն և Արմուշը, ովքեր ժամը 13:00–ին համախմբված հավաքվեցին Կոնսերվատորիայի շենքի մետ` որոշելու երթուղիները:
Մինչ ակցիայի մասնակիցները որոշում էին իրենց երթուղին, այդ ընթացքում «Վիտամինի» Արմուշը թռուցիկներ էր բաժանում քաղաքացիներին` հորդորելով չվճարել 150 դրամ:
ArmStar.am-ի հետ զրույցում Պետրոս Ղազարյանը, ով արդեն երկրոդ օրն է, ինչ մասնակցում է ակցիային նշեց. «Ես ուրախ եմ, որ իրարից անկախ ակցիային միանում են տարբեր խմբավորումներ, դա իհարկե լավ է` հաշվի չառնելով ամառը: Հատկապես ուրախ եմ, որ երիտասարդությունն է ոտքի դուրս գալիս և դրսևորվելու տարբեր ձևեր գտնում»:
«Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբանը մասնակցելու է ակցիային, այնքան, որքան ուժերը կհերիքեն, ուրիշներին էլ խորհուրդ է տալիս հետևել իրենց օրինակին:
Սիրանուշ Գրիգորյան և Գրիգոր Ասատրյան ` իրադարձությունների զարգացման կենտրոնից (ArmStar.am)
Լուսանկարներն՝ այստեղ