Չէ, էս նորմա՞լ ա:
Գիշերվա ժամը 2:40-ին, երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկար, ինձ տուգանում են 10.000 դրամով, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ, այլ իջեցրել):
Եվ ամենից շատ զարմացա այն փաստից, որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ, մինչդեռ արդեն քանի օր շարունակ Arsen Torosyanը և Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը նշում են, որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:
Ես, լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցնել դիմակը խախտու՞մ է:
Եթե այո, վճարեմ 10.000 դրամը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել