Հեռուստաասղ Քլոե Քարդաշյանն իր ծննդյան օրն արված լուսանկարներով  «Քլիվլենդ Քավալերս»-ի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ նշանվելու լուրերի առիթ է տվել։ Լուսանկարում երեւում է, որ Քլոեի ձեռքը խոշոր ադամանդով մատանի է զարդարում։

Ինսայդերի խսքով՝ նախկին սիրահարները ցանկանում են իրենց հարաբերություններին եւս մեկ հնարավորություն տալ։ «Տրիստանը համառորեն աշխատում է՝ ինքն իրեն ապացուցելու համար, որ ինքը լավ հայր է իրենց դստեր համար»,- նշում է ինսայդերը։

Աղբյուրի խոսքով՝ Քլոեն ու Տրիստանը հարաբերությունները վերականգնելու որոշում կայացրել են Քլոեի ծննդյան օրվանից հետ, որը Քարդաշյանը նշել է անցած հանգստյան օրերին։ Բասկետբոլիստը հյուրերի ցանկում էր, նա եւ Քլոեն իրենց այնպես էին պահում, կարծես կրկին միասին են։ Ամեն դեպքում, նրանք առայժմ չեն շտապում պաշտոնապես հայտարարել վերամիավորման մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել