Shantnews.am-ը գրում է․

Ճապոնացի մասնագետները մշակում են էլեկտրոնային մեխանիզմ, որը հնարավորություն կտա խոսքի վերածել ընտանի կենդանիների մտքերը և նրանց ավելի լավ հասկանալ, գրում է РИА Новости-ն:

Երկրի այսպես կոչված Սպիտակ գրքում, որտեղ ներկայացվում են գիտության սպասվող նվաճումները առաջիկա 20 տարում, ասվում է, որ շուտով մարդիկ լրիվ կհասկանան իրենց կենդանիներին: Մասնագետները պարզաբանել են, որ մշակում են նյարդահամակարգչային ինետերֆեյս:

«Մեքենան միացնելու է ուղեղը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի սարքին՝ արհեստական ինտելեկտին, որը կփոխանցի խուլուհամրերի  մտքերը»,- ներկայացրել են ֆիզիկոսները:

Այդ  սարքը  կօգնի ոչ միայն խուլուհամրերին և կենդանիների տերերին, այլև հնարավորություն կտա մտքեր փոխանակել հեռավորության վրա: Դա իր հերթին  մեծ օգնություն կլինի այն հաշմանդամներին, որոնք պարալիզացված են կամ դժվարությամբ են տեղաշարժվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել