Ինչո՞ւ նախապատվությունը տալ հատկապես ձկանըDoctors.am-ը գրում է

Ձկնամթերքը սննդային արժեքով չի զիջում մսեղենին և առավել  դյուրամարս է: Թարմ ձուկը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, նաև  ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր: Ձկան սպիտակուցը պարունակում է  մարդուն անհրաժեշտ բոլոր անփոխարինելի ամինաթթուները, որոնք չեն սինթեզվում  օրգանիզմում:

Սննդում օգտագործվող ձկների 20%-ը քաղցրահամ ջրերի, 80%-ը  ծովաձկներ են: Ոչ յուղոտ (մոտ 2% ճարպ) ձկներից են ձողաձկները, փրփրուկը,  շիղաձուկը, գետի պերկեսը և այլն: Միջին յուղայնություն (2–5% ճարպ) ունեն  հարինգները, ծածանը, իշխանը, վոբլան, լոքոն և այլն: Յուղոտ (5–20% ճարպ) են  թառափազգիները, սիգը, կետան, սապատաձուկը, ստավրիդան և այլն:

Շատ յուղոտ  (20%-ից ավելի ճարպ) են խոշոր սայրան, օձաձուկը, խամսան և այլն: Ձկան յուղը  հարուստ է վիտամիններով՝ հատկապես A և D, իսկ ձկնամթերքը՝ հանքային  նյութերով (ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, նատրիում, յոդ, կալիում, ցինկ):

Բայց ձկան օգտակար հատկությունները կարող են կտրուկ փոխվել` կախված նրա պատրաստման ձևից:
 
Հավայան կղզիների համալսարանի գիտնականները պնդում են, որ ձուկ պատրաստելու ամենալավ միջոցը խաշելն է կամ այն ջեռոցում եփելը: Ըստ նրանց՝ խաշելու կամ ջեռոցում եղած ընթացքում ձուկը պահպանում է այնպիսի օգտակար բաղադրիչներ, ինչպես օրինակ չհագեցած ճարպաթթուները, որոնք լավ են ազդում անոթների ու սրտի աշխատանքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել