Tert.am-ը գրում է․

Քաղաքականապես հասուն մարդիկ լավ էլ հասկանում են, որ սա հենց ռուսաստանցու ընտրությունն է, որ որքան էլ կեղծիք ու կաշառք լինի, 80 տոկոս արդյունք չեն կարող խփել… նույնիսկ եթե խփեն՝ իրենց գործն է, իրենց երկիրն է, իրենց ընտրությունը: Ինչպես կքվեարկեն՝ այդպես էլ կապրեն… այնպես, ինչպես մենք մեր երկրում: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է մեկնաբան Աբրահամ Գասպարյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանին ընդամենն իր շահերն են հետաքրքրում, որ Հայաստանը չլինի անկանխատեսելի քաղաքականություն վարող պետություն, որ Երևանը չորդեգրի հակառուսական քաղաքականություն, չլինի տնտեսապես շատ ուժեղ, որ վերահսկողությունից դուրս գա ու այլընտրանք փնտրի, բայց և՝ փող և արտոնություն ուզողի կարգավիճակում էլ չլինի:

«Մեր ակնկալիքները դաշնակից Ռուսաստանից հայտնի են՝ էժան գազ ու զենք, ապրանքների համար շուկա…մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Իհարկե կարող ենք մեծ ցուցակ կազմել, կարող ենք ասել՝ Ադրբեջանին զենք մի վաճառիր, արտաքին քաղաքականությունդ թող հավասարակշռված լինի, և այլն, և այլն…բայց այդքանն ասելու ու պահանջելու համար պիտի կարողանաս ճիշտ բանակցել նրա հետ, հռետորաբանությունդ էլ պիտի հավասարակշռված լինի»,- նշել է Գասպարյանը՝ հավելելով, հայկական տեղեկատվական անվտանգությունը պարտավոր է չեզոքացնել բոլոր այն օտար մարմինները, որոնց նպատակը երկկողմ կապերի վատացումն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել