Ինձ միշտ հետաքրքրել ա՝ ստեղ էդ ռուսոֆոբիայի հիմքում ի՞նչն ա ընկած։ Արևմտամետների հոգեբանական բարդույթները՝ լավ, հասկանում եմ, պատմական բարդույթներ ունեցողներինը հասկանում եմ, ռուսական մշակութային պլաստը կրթական ցենզի պատճառով բաց թողածներին էլ կարամ հասկանամ։ Բայց երբ հստակ աշխարհաքաղաքական հարցերը տեղափոխվում են հուզական անառողջ դիսկուրսի դաշտ, սիրել-չսիրելու դաշտ, զզվել-չզզվելու դաշտ, էդտեղից սկսվում ա մեծ խնդիր, օբյեկտիվ պատկերը կորում ա։ Առաջ են գալիս ֆոբիաներով տառապող անհատներ կամ խմբեր, որոնք ինձ վրա փորձում են փաթաթել իրականությունից կտրված իրանց իղձերը։ Իսկ ես չեմ սիրում, երբ ինձ ծախում են էմոցիա։ Ես ռացիոնալ դիսկուրս եմ ուզում տեսնեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: