Emedia.am-ը գրում է.

Երևանի բնակիչ Գ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել: Բանն այն է, որ Գ. Հովհաննիսյանը 2010թ. անհայտ անձից ձեռք է բերել և 7.000 ՀՀ դրամով Մ. Բերեզովսկուն ապօրինի իրացրել 1.5 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, 2011թ. դարձյալ անհայտ անձից ձեռք է բերել և Մ.Բերեզովսկուն 10.000 դրամով ապօրինի իրացրել 1.5 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց: Բացի այդ, Գ. Հովհաննիսյանը առանց իրացնելու նպատակի 2011թ. Կ. Մանուկյանից 7.000 ՀՀ դրամով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել զգալի չափի 2 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց: Դատական քննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել