Ամուսնացած գործարարն աղջկան առաջարկեց միասին գիշերն անցկացնել 500 դոլարի դիմաց։
Առավոտյան նա ասաց, որ կանխիկ գումար չունի և աղջկան փող կուղարկի փոստով «բնակարանի վարձի» համար։
Գրասենյակ գնալու ճանապարհին տղամարդը փոշմանեց իր արածի համար։
Նա գիտակցեց, որ այդ ամենն այդքան թանկ չարժե և հրահանգեց քարտուղարին 250 դոլար ուղարկել աղջկան բացատրական նամակով։
«Տիկին, ես ավելի քիչ գումար եմ ուղարկում, քան պայմանավորվել էինք, քանի որ բնակարանն իմ ակնկալիքները չարդարացրեց։ Իմ պահանջները հետևյալն էին․
- բնակարանում մինչ այդ ոչ ոք պետք է չապրեր,
- այնտեղ պետք է տաք լիներ,
- պետք է փոքր լիներ, որպեսզի ես զգայի ինձ ինչպես տանը։
Իսկ ի՞նչ տեսա ես։ Բնակարանում մինչ այդ մարդիկ են բնակվել, այնտեղ ցուրտ էր, և այն ուղղակի հսկայական էր»։
Նամակը կարդալով` աղջիկը վերադարձրեց գումարը և գրեց․
«Պարոն, նախ՝ բնակարանում երկար ժամանակ ոչ մեկ չի բնակվել, երկրորդ՝ այն շատ տաք է։ Իսկ ինչ վերաբերվում է տարածքին, այն նախատեսված է միջին վիճակագրական մարդու հաար։ Եթե դուք բավականաչափ կահույք չունեք՝ այն լցնելու համար, պետք չէ մեղադրել ուրիշներին»։