Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի ընթացքում կողմ են քվեարկել ՌԴ քաղաքացիների 71.2 տոկոսը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին վկայում է էքզիթ-փոլի տվյալները: Դեմ է արտահայտվել 28.3 տոկոսը:

Նշվում է, որ ներկա պահին մշակվել է քվեաթերթիկների 30 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ Հիմնական օրենքում փոփոխություններ սահմանելուն կողմ է քվեարկել քաղաքացիների 74.1 տոկոսը, դեմ՝ 24.97 տոկոսը:

Համառուսական մասնակցության հայտը կազմել է մոտ 65 տոկոս: ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան այդ տվյալն արժանի է անվանել: 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 1-ին մասնակցել է երկրի սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել