Tert.am-ը գրում է.

Հազարամյակներ շարունակ մարդիկ հավատացել են լիալուսնի մոգական ուժին, և որ այն ունակ է որոշներին վերածել մարդագայլերի և անգամ ջրահարսների։ Մեր օրերում այլընտրանքային բժշկությամբ զբաղվողները ևս հավատում են լիալուսնի «տեսությանը», և նրան, որ լուսնային տարբեր փուլեր տարբեր կերպ են ազդում մարդկային օրգանիզմի վրա։

Ինչպես նշում է Daily Mail-ը, ասվածի վառ օրինակն է ամերիկացի վիրաբույժների վերջին հայտարարությունը, ըստ որի՝ լիալուսինը վտանգավոր ժամանակաշրջան է սիրտ-անոթային հիվանդների համար, քանի որ լիալուսնի ժամանակ կտրուկ մեծանում սրտի կաթված ստանալու հավանականությունը։ Բացի այդ, մասնագետները նշել են, որ այն հիվանդները, ովքեր պետք է սրտի վիրահատություն  տանեն առողջական ավելի լավ արդյունքներ կունենան, եթե վիրահատությունը տեղափոխեն  այն ժամանակ, երբ լուսինը սկսում է բարակել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել