Լևոնիկոլական փաստաբան պորտաբույծ Վահե Գրիգորյանը հերթական անգամ ստում է, նա ունի ապրուստի այլ միջոցներ ևս:

Վահե Գրիգորյանին ճանաչում են գրեթե բոլորը, դա այն մարդն է, ով դարձավ ՍԴ-ի դատավոր և ընտրվելու օրվանից չհաճախեց աշխատանքի, բայց փոխարենը պետական բյուջեից մոտավորապես 10 մլն դրամ մսխեց, գումարած դրան՝ պրեմիաներն ու բենզինի չեկերը: Օրերս, երբ այս գրպանի փաստաբանին հարցրին, թե ամոթ չէ՞, որ աշխատանքի չեք գնում, բայց գումար եք ստանում, սա «ամլիկ գառի» նման խեղճացած ասաց, որ դա իր ապրուստի միակ միջոցն էր, և եթե չվերցներ գումարը, ապա սոված կմնար:

Բայց սրա ասածը գիտակից մարդիկ կասկածի տակ դրեցին, քանի որ անհնարին է լինել լևոնիկոլական բանդայի անդամ ու չունենալ ապրուստի այլ միջոց: Եվ այսպես՝ մամուլում տարածվեց Վահեի կնոջ հայտարարագիրը: Այսպիսով`2019-ին հայտարարագրել է բնակարան Երևանում, 25 հզ դոլար ավանդ, բանկային հաշիվներին՝
27 893 բրիտանական ֆունտ ստեռլինգ, 870 582 ՀՀ դրամ և 193 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 450 հզ դրամ:

Հիմա հասկացաք, չէ՞, որ Վահեն բացահայտ ստում էր առանց մեկ գրամ ամոթի խայթ զգալու, այդ ամենով նա ուղղակի փորձում էր արդարացնել իր պորտաբույծ լինելը: Նշանակալիցն այն է, որ հենց այսպիսիներն են այս իշխանության ցանկալի դատավորները, ոչ թե այն դատավորները, որոնք այս օրերին ապօրինաբար զրկվեցին իրենց աշխատանքից: Նրանցից շատերը չհամաձայնվեցին ստանալ ցմահ թոշակ, իսկ հիմա նրանք պայքարում են իրենց խախտված իրավունքների համար, քանի որ նրանց համար կարևորը իրենց պատիվն է ու երկրի իրավական կարգի պահպանումը, ոչ թե մի քանի միլիոն դրամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել