Այս շունը Ամուլսարի պահապաններից է, նկարվել ենք աշնանը։

Ամուլսարի պոստերում էլի շներ կան, որոնք ամեն օր դիրքերում են։ Իրենք, իհարկե, չեն գիտակցում, թե ինչ լուրջ առաքելություն ունեն, բայց համոզված կարելի է ասել, որ իրենք անում են մոլորակի համար շատ ավելին, քան բազմաթիվ մարդ էակներ։

Եվ երեկ Ամուլսարի պոստերում մարդ էակները ավտոմեքենայով ճզմել են շան երեք ձագուկներին։ Ու այդ էակները եղել են Լիդիանի նոր աշխատողները։

Բնական է, որ հանքահենը թքած ունի բնության ու կենդանիների վրա։ Անբնական է, որ շատերը դա դեռ չեն ընկալում։

Նողկալի իրականություն...

Հ.Գ. Սպանված ձագուկների նկարները չեմ դնում, համացանցում արդեն կա։ Շատ ցավոտ է:

Հ.Գ.2. Տարածենք, թող հասնի տեղ։
Ամուլսարը հանք չի դառնալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել