Թեստը կբացահայտի, թե ինչպիսին ես դու:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. պատասխանիր հարցերին հերթականությամբ: Ընդամենը 4 հարց, բայց եթե դու նայես պատասխանները նախքան թեստն անցնելը, ապա թեստի արդյունքը սխալ կլինի:

Վերցրու թուղթ ու գրիչ և գրանցիր պատասխաններդ: Վերջում դա քեզ պետք կգա:

Պատասխանները պետք է լինեն ազնիվ: Դա կօգնի շատ բան իմանալ այն մասին, թե ինչպիսին ես դու:

Եվ այսպես.

1. Դասավորեք հերթականությամբ այս կենդանիներին՝ ըստ ձեր՝ նրանց հանդեպ վերաբերմունքի (որ կենդանին է ավելի շատ դուր գալիս).

ա) կով
բ) վագր
գ) ոչխար
դ) ձի
ե) խոզ

2. Գրեք մեկական բնորոշում (յուրաքանչյուրին 1 բառ).

ա) շուն
բ) կատու
գ) առնետ
դ) սուրճ
ե) ծով

3. Մտածիր ինչ-որ մեկի մասին (ով գիտի քեզ և ով կարևոր է քեզ համար) և համեմատիր նրան բերված որևէ գույնի հետ (պատասխանը չկրկնել, ամեն մարդուն տալ մեկ որոշակի գույն).

ա) դեղին
բ) նարնջագույն
գ) կարմիր
դ) սպիտակ
ե) կանաչ

4. Գրիր քո սիրելի թիվը և շաբաթվա օրը։

Պատասխաններ

1. Կենդանիների հերթականությունը. նայիր, թե ինչ հերթականությամբ ես դասավորել կենդանիներին: Այդ հերթականությունը ցույց է տալիս քո կյանքի առաջնահերթությունները: Իսկ կենդանիների նշանակություններն են.

Կով – կարիերա
Վագր – պատիվ և արժանապատվություն
Ոչխար – սեր
Ձի – ընտանիք
Խոզ – փող

2. Քո բնորոշումը

Շուն =  ինքդ քո մասին
Կատու = զուգընկեր
Առնետ = թշնամի
Սուրճ = քո հետաքրքրությունը սեքսի հանդեպ
Ծով = քո կյանքը

Շարունակությունն՝ այստեղ՝ Թեստ Դալայ Լամայից – ինչպիսին ես դու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել