Թեստը կբացահայտի, թե ինչպիսին ես դու:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. պատասխանիր հարցերին հերթականությամբ: Ընդամենը 4 հարց, բայց եթե դու նայես պատասխանները նախքան թեստն անցնելը, ապա թեստի արդյունքը սխալ կլինի:
Վերցրու թուղթ ու գրիչ և գրանցիր պատասխաններդ: Վերջում դա քեզ պետք կգա:
Պատասխանները պետք է լինեն ազնիվ: Դա կօգնի շատ բան իմանալ այն մասին, թե ինչպիսին ես դու:
Եվ այսպես.
1. Դասավորեք հերթականությամբ այս կենդանիներին՝ ըստ ձեր՝ նրանց հանդեպ վերաբերմունքի (որ կենդանին է ավելի շատ դուր գալիս).
ա) կով
բ) վագր
գ) ոչխար
դ) ձի
ե) խոզ
2. Գրեք մեկական բնորոշում (յուրաքանչյուրին 1 բառ).
ա) շուն
բ) կատու
գ) առնետ
դ) սուրճ
ե) ծով
3. Մտածիր ինչ-որ մեկի մասին (ով գիտի քեզ և ով կարևոր է քեզ համար) և համեմատիր նրան բերված որևէ գույնի հետ (պատասխանը չկրկնել, ամեն մարդուն տալ մեկ որոշակի գույն).
ա) դեղին
բ) նարնջագույն
գ) կարմիր
դ) սպիտակ
ե) կանաչ
4. Գրիր քո սիրելի թիվը և շաբաթվա օրը։
Պատասխաններ
1. Կենդանիների հերթականությունը. նայիր, թե ինչ հերթականությամբ ես դասավորել կենդանիներին: Այդ հերթականությունը ցույց է տալիս քո կյանքի առաջնահերթությունները: Իսկ կենդանիների նշանակություններն են.
Կով – կարիերա
Վագր – պատիվ և արժանապատվություն
Ոչխար – սեր
Ձի – ընտանիք
Խոզ – փող
2. Քո բնորոշումը
Շուն = ինքդ քո մասին
Կատու = զուգընկեր
Առնետ = թշնամի
Սուրճ = քո հետաքրքրությունը սեքսի հանդեպ
Ծով = քո կյանքը
Շարունակությունն՝ այստեղ՝ Թեստ Դալայ Լամայից – ինչպիսին ես դու