Սաուդյան Արաբիայի թագավորությունը տեղակայված է Արևմտյան Ասիայում` Արաբական թերկաղզում: Սահմանակից է Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Օմանի, Քաթարի, ԱՄԷ-ի և Եմենի հետ: Սաուդյան Արաբիան Արաբական պետությունների լիգայի հիմնադիր երկրներից մեկն է:

Այսօր կխոսենք Սաուդյան Արաբիայի մասին փաստերի մասին, որոնք և՛ կոլորիտային են, և՛ հետաքրքիր:

Թագավորությունը հիմնադրվել է 1932 թվականի սեպտեմբերի 23-ին, իսկ անվանումը ծագում է Սաուդյան Արաբիայի դինաստիայից, որն էլ հիմնել է այն:
Կաբսան նրանց ազգային ուտելիքն է։
Հիմնական կրոնը իսլամն է: Երկրի բնակչության 98%-ն այդ կրոնի հետևորդ է:
Վաճառք կարող եք իրականացնել այնտեղ, որտեղ ցանկանում եք: Նույնիսկ տաքսու մեջ:
 
Մինչև 2016 թվականի սեպտեմբերը Սաուդյան Արաբիայում օգտագործվում էր հիջրիի օրացույցը, ըստ որի՝ 2016 թվականը նրանց մոտ եղել է 1436 թ.:
Նրանք ամենուր օդորակիչ ունեն, նույնիսկ լոգասենյակում, խոհանոցում: 
Շաբաթը սկսում են շաբաթ օրվանից և ավարտում են չորեքշաբթիով: Հինգշաբթին ու ուրբաթը պաշտոնապես հանգստյան օրեր են: 
Սաուդյան Արաբիայում են աշխարհի ամենաթանկարժեք, շքեղ ու գեղեցիկ ավտոմեքենաները: Այդ մեքենաները կարող են լինել ոչ միայն հարուստ մարդկանցը, այլ նաև սովորական եկամուտ ունեցող մարդկանցը:
Խոզը, խոզի միսը բացառապես արգելված են:
Էլեկտրոնիկան շատ էժան է: 

Դժբախտ պատահարի ժամանակ օգնություն կարող են ցույց տալ միայն բժիշկը կամ բուժքույրը: Մնացած մարդիկ ուղղակի հետևում են գործընթացին և սպասում, մինչև կժամանի ոստիկանությունը կամ էլ շտապօգնությունը: 
Սաուդյան Արաբիան ամենահարուստ երկիրն է աշխարհում, քանի որ նավթի մեծ պաշար ունի: 
Կանայք իրավունք չունեն նստելու վարորդի կողքին, եթե վերջինս նրա ամուսինը չէ:
Աղոթքի համար հատուկ նախատեսված ժամեր կան: Աղոթում են նաև աշխատանքի վայրում:
 
Տղամարդը չի կարող կնոջ հետ խոսել հասարակական վայրում: Միակ բացառությունը բժիշկն է, այն էլ՝ հիվանդանոցում: 
Բանկի անվտանգության աշխատակիցները չունեն զենք: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել