Խոյ։ Այսօր ձեր հիմնական թշնամին պատվասիրությունն է: Եթե դուք միջոցներ չձեռնարկեք, այն ձեզ կտանի ոչ այնտեղ, որտեղ պետք է: Զգույշ եղեք դաշնակիցներ ընտրելիս․ սա այն պահն է, երբ դուք հակված եք դեպի ձեզ մոտեցնելու այնպիսի մարդկանց, ովքեր հետագայում մեծ գին կպահանջեն իրենց ծառայությունների դիմաց: Հին ընկերները կկիսվեն անսպասելի նորություններով, և ձեզ ժամանակ պետք կլինի, որպեսզի հասկանաք, թե ինչպես վերաբերվել ստացված տեղեկություններին:

Ցուլ։ Շրջապատի վրա դուք անսովոր տպավորություն եք թողնում, և պատահական չէ, որ հայտնվում եք բոլորի ուշադրության կենտրոնում: Այս ամենը շատ հստակ բացատրություն ունի․ դուք չափից ավելի օրիգինալ եք, անկանխատեսելի  և նման չեք ոչ մեկի: Հակառակ սեռի ներկայացուցիչները չեն կարող ձեզ ուշադրության կիզակետում չպահել, և դա միշտ չէ, որ ձեզ հաճելի է, քանի որ պատահում են նաև կպչուն մարդիկ:

Երկվորյակներ։ Հատուկ ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպես է դասավորվում առավոտը, քանի որ դրանից կախված կլինի օրվա հետագա ընթացքը: Անգամ այն իրադարձությունները, որոնք առաջին հայացքից մանր և աննշան են թվում, կարող են շարունակություն ունենալ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր և անգամ կոնֆլիկտներ շրջապատի հետ:

Խեցգետին։ Այսօր եթե անգամ դժվարություններ ծագեն էլ, ապա դրանցից ոչ մեկը ձեզ չի մտահոգի: Առաջին հայացքից թվում է, որ ինչ-որ բան սպասվածի պես չէ, սակայն շատ շուտով կհասկանաք, որ իրադարձությունների ընթացքը կհամապատասխանի ձեր պլաններին: Ձեզ նաև կհաջողվի իրականացնել ինչ-որ վաղեմի մտահղացումներ` օգտվելով ազդեցիկ մարդկանց աջակցությունից:

Առյուծ։ Այսօր դուք շատ եք ձգտում բոլորին դուր գալ և  ոչ մեկին չնեղացնել: Գովելի ցանկություն է, սակայն, ցավոք, բարդ իրականանալի, եթե, իհարկե, դուք պատրաստ չեք լիովին զոհաբերել սեփական շահերը: Օրը բարենպաստ է ուղևորությունների, պասիվ հանգստի, ստեղծագործական բնույթի գործերի համար:

Կույս։ Դուք աննախանձելի իրավիճակում եք հայտնվել․ մարդը, ումից ըմբռնում ու աջակցություն էիք սպասում, այսօր միայն հրահանգներ է տալիս և զերծ մնում գովասանքներից: Անգամ նշանի ամենաինքնավստահ ներկայացուցիչները սկսում են կասկածել իրենց ունակություններին և տաղանդին, չի բացառվում, որ անգամ սկսեն իրենք իրենց համոզել այն բանում, որ ոչ մի բանի ընդունակ չեն։

Կշեռք։ Որքան էլ որ լավը լինեն ձեր գաղափարներն ու առաջարկները, դուք այսօր չեք ստանում շրջապատի ըմբռնումն ու աջակցությունը: Ժամանակը մի վատնեք վեճերի ու պարզաբանումների վրա, սկսեք իրականացնել ձեր մտահղացումներն ինքնուրույն, և առաջին իսկ հաջողություններից հետո ձեր օգնականներն ու դաշնակիցները կզգաստանան: Փորձեք չսահմանափակել ձեր երևակայությունը․ այն, ինչն այսօր անհավանական է թվում, վաղը  կիրականանա:

Կարիճ։ Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփումների, և ընդհանուր առմամբ, նոր ծանոթությունների համար: Դուք շատ լավ տպավորություն եք թողնում, փայլուն արտահայտում եք ձեր գաղափարները, հեշտությամբ եք համախոհներ ու դաշնակիցներ գտնում: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ ցանկություն կառաջանա զբաղվելու գրական գործունեությամբ, կաճի քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը:

Աղեղնավոր։ Շրջապատին թվում է, որ դուք հաղթահարում եք դժվարությունները հեշտությամբ, լավատեսություն ճառագայթելով և պահպանելով ինքնավստահությունը, ինչ էլ որ տեղի ունենա: Միայն ձեզ շատ լավ ճանաչող մարդն է հասկանում, որ հոգու խորքում դուք անհանգիստ եք, սակայն չի գտնում բառեր, որոնցով կարողանար փարատել ձեր տագնապները:

Այծեղջյուր։ Այսօր դուք վառ տպավորությունների, ինչ-որ բոլորովին անսովոր ու աչքի ընկնող բանի կարիք ունեք: Դե ինչ, օրը չափազանց հարմար է այն բանի համար, որ խախտեք կյանքի ամենօրյա ընթացքը, փոխեք ձեր իսկ սովորույթները: Այսօր սկսած ծանոթությունները նույնպես անսովոր կլինեն․ ձեզ սպասում են հանդիպումներ չափազանց վառ անձնավորությունների հետ:

Ջրհոս։ Օրվա ընթացքում հաջողությունները կսկսեն այն բանից հետո, երբ ձեզ միանան ձեր համախոհները: Դժվար թէ համատեղ նախագիծ սկսելու համար ավելի համապատասխան պահ գտնվի: Հնարավոր են չպլանավորած այցելություններ, հյուրերին տեսնելը ձեզ մեծ ուրախություն կպարգևի:

Ձկներ։ Օրը լի է հոգսերով, բավական ժամանակ կծախսեք ուրիշների խնդիրները լուծելու վրա: Բոլոր նրանք, ովքեր ծուլանում են որևէ ինքնուրույն բան անել, ձեզ են դիմում: Դուք էլ համբերատար և բարյացակամ լսում եք բոլորի բողոքներն ու գործի անցնում: Իսկ ահա սեփական պլանները այդպես էլ մնում են չիրականացված, ինչը ձեզ առանձնապես չի մտահոգում, քանի որ ձեր գլխում ավելի կարևոր բաներ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել