Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 523-ով, 10 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հունիսի 30-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 25542 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 10904 մարդ, կատարվել է 111844  թեստավորում, առողջացել է 14048 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 443 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվանելքերը 147-ն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել