Մեծ Բրիտանիայի Հերտֆորդշիր շրջանի Սուրբ Ալբանի տաճարում, խորանի վրա տեղադրվել է Հիսուս Քրիստոսի նկարը, որն ունի մաշկի մուգ գույն: Նկարը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք»-ի վարիացիաn է: 

Նկարը հայտնվել է ի աջակցության Black Lives Matter (սևամորթների կյանքը նշանակություն ունի) շարժման: Նկարը տեղադրելու համաձայնությունը տվել է տաճարի քահանան:

Կտավը ստեղծվել էր դեռ 2009 թվականին՝ նկարիչ Լորա Մեյ Ուեդսվորթի կողմից: Որպես բնորդ է հանդիսացել Ճամայկայի մի բնակիչ:

Նկարի հեղինակը չի կարծում, որ Հիսուս Քրիստոսին պետք է պատկերել բացառապես բաց մաշկով:

Նկարը հնարավոր  է տեսնել սկսած հուլիսի 4-ից, երբ տաճարը կբացվի այցելուների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել