Ըստ օդում կախված լուրերի Սահմանադրական դատարանի դատավոր են ուզում նշանակել Հայաստանում ընտրակեղծիքների ՊԱՊԱՅԻՆ: Մի մարդու, ով, օդում կախված լուրերի համաձայն, 1995 թ, բանալիով փակել է Ռոբերտ Ամիրյանին (ով այդ պահին ԿԸՀ նախագահն էր) , որպեսզի ԱԺ ամբիոնից ինքը կարդա ընտրությունների և հանրաքվեի «արդյունքները»: Մի մարդու, ով, դեռևս 2000 կամ 2001թ այդ նույն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը չի կարող խոսել հոկտեմբերի 27-ի մասին, քանի որ պաշտոնյա է: Ամեն ինչ կասի այն ժամանակ, երբ պաշտոն չունենա: 2008թ -ից նա որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն մինչ օրս ոչինչ չի ասել: Եվ վերջապես մի մարդու, ով, օդում կախված լուրերի համաձայն, եղել է տարբեր դեգենեռալների հարյուրավոր հանցագործությունների կոծկողը

Հ.Գ. Բարև արդարադատություն, մենք քեզ սպասում էինք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել