Panorama.am-ը գրում է․

Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի համոզմամբ, այսօր Ազգային ժողովի իշխող խմբակցությունը փորձում է երկրում տիրող արտակարգ դրության ժամանակ գումարված արդեն որերորդ արտահերթ նստաշրջանի միջոցով հերթական կիսալուծումներով լրացնել նախորդ բացթողումները։

«Մասնավորապես՝ նախորդ շաբաթ իրավական հանրությունը ներակայացնող գործընկերներիս հետ միաժամանակ բազմիցս ահազանգեցինք տեղի ունեցող աննախադեպ հակաիրավական գործընթացի վերաբերյալ՝ մատնանշելով այն զուգորդող կիսալուծումներն ու բացերը, ինչպես,

1. Սահմանադրության փոփոխությունների հետ միաժամանակ մի շարք այլ օրենքներում փոփոխություն ենթադրող հարակից նախագծերի բացակայությունը /ինչի կապակցությամբ այսօր մի շարք պատգամավորներ դպրոցահասակ երեխայի պես փորձում են խորամանկել՝ նշելով, որ իրենք անպայման դիմելու էին այս քայլին՝ ավելի կասկածի տակ դնելով իրավական տեխնիկայի և ընդհանապես օրենսդիր իշխանության տեսագործնական աշխատանքների վերաբերյալ իրենց գիտելիքները/,

2. «Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե նշանակելու մասին» Ազգային ժողովի որոշմանն անգամ չանդրադառնալը, որի արդյունքում կարգավորվելու էր նույնաբովանդակ հարց, և որի և՛ ընդունման, և՛ չեղարկման համար արդեն իսկ խախտել էին սահմանադրական դրույթներ։

Խորհրդանշական է, որ հերթական անգամ իրավական հենասյուները ոտնահարվում են, և խորհրդարանը «մեկ դերասանի թատրոնի» հիմունքներով շահագործվում է հենց Պառլամենտարիզմի միջազգային օրը՝ հիմնովին հրաժարվելով պառլամենտարիզմի կայացման ուղուց և սկզբունքներից։

Այո՛, դուք ունեք աննախադեպ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, բայց դա բնավ չի նշանակում, որ կաղապարված չեք իրավական պետության սկզբունքներով և ցանկացած նպատակով կարող եք չարաշահել այդ կարգավիճակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել