Հլա տեսեք՝ ինչ կարգի «ԳԵՐ»-ծանրաբեռնված առողջապահական համակարգ ունենք, որ շաբաթ-կիրակի հիվանդների դուրսգրումը թողնում ենք երկուշաբթի:
Հասկացա՞ք: Ոչ թե շուտափույթ դուրս ենք գրում հիվանդներին, որ իբրև թե հերթի մեջ եղած հիվանդներին ընդունենք ու բուժենք, այլ տենց, ձեռքի հետ պահում ենք ևս 1-2 օր (հանգստյան օրերը հո չե՞նք հարամելու), հետո երկուշաբթի մանր-մանր դուրս գրում:
1. Այսպիսով՝ արհեստական խուճապը մի կողմ թողեք:
2. Մենք արդեն 16 օր է՝ գտնվում ենք համաճարակի կայունության փուլում՝ փաստացի բուժում ստացող հիվանդների մոտ 10.500 թվով:
3. Ամեն օր՝ առնվազն 500 դուրս գրում, այսինքն՝ 500 և ավել առողջացող մարդկանց թիվը շաբաթ և կիրակի օերին դառնում է 150-180:
4. Սա փաստացի ապացույց է, որ համակարգը չի գտնվում աղետալի ծանրաբեռնվածության տակ ու աշխատում է հանգստյան օրերը հարգելով: