Գիտե՞ք՝ ինչու դուք երբեք չեք լսել և չեք էլ լսի որևէ երկրի ղեկավարի կամ առողջապահության նախարարի կողմից «գիտակվցած lockdown» կամ «կարանտին առանց կարանտինի» արտահայտությունները։ Որովհետև «lockdown» և «կարանտին» միջոցառումները իրականացնելու լիազորությունները և հետևանքների պատասխանատվությունը պատկանում են բացառապես երկրի իշխանություններին:

Մեր երկրի իշխանությունը չի կարողանում իրականացնել իրենց օրենքով վերապահված գործառույթը, որովհետև չունի դրա համար անհրաժեշտ պատասխանատվության չափը և իրականացված գործառույթի հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ ռեսուրսները։ Նրանք քաղաքական և գիտելիքային իմպոտենտ են, և դա ապացուցվել է բազում անգամներ: Սա է պատճառը, որ իշխանությունները ձեզ իրենց գործած ոճրագործությունից և քաղաքական իմպոտենցիայից շեղելու համար անում են ամեն ինչ, չեն խնայում ջանք, եռանդ և հնարամտություն, որպեսզի զբաղեցնեն բնակչությանը այլ խնդիրներով` գույքահարկ, սահմանադրական դատարան, «բնիկ» ու «ոչ բնիկ» դիսկուրս և այլն...

Նրանք հասկանում են, որ մարդիկ հիվանդանում և հարյուրներով մահանում են, երկրի տնտեսությունը կոլապսի մեջ է, դժգոհության ալիքը օրեցօր աճում է, և այդ ամենը հնարավոր է քողարկել միայն արտակարգ դրությամբ, որը առ այսօր շարունակվում է, բայց որևէ դրական տեղաշարժ չի ապահովում և չի էլ ապահովի։

Վերջում էլ մեղավորությունը կդրվի հենց ձեզ վրա, որովհետև «դիմակ չեք կրել» և «տանը չեք մնացել»։

Բայց դուք դրանում մեղավոր չեք։ Ձեր մեղքն այս ապիկար և անպատասխանատու անձանց իշխանություն տալու մեջ է, որի հետևանքները «վայելում» եք հիմա:

Լավ օր եմ մաղթում բոլորիդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել