Վանաձորում փոխում են ճանապարհային եզրաքարերը` բորդուրները:
Չեմ հասկանում, մաշվե՞լ են էդ բորդուրները, գո՞ւյնն են գցել, թե՞ ուղղակի հերթական թալանն է պետք անել պետ. գանձարանից:
Չգիտեմ: Չար լեզուները ասում են, որ նոր բորդուրները բերում են հասցնում Վանաձոր` Սիսիանից: Թե ում հանքն է Սիսիանում, ալարում եմ պարզել: Հաստատ մի շատ շուստրի պետական դեմք կլինի:
Լոռվա մարզում էլ հանքեր կան, ու քարերը պակաս որակով չեն: Բայց չէ... Ահռելի ծախսեր պիտի անեն ու Սիսիանի քարը բերեն: Արդեն որոշված է:
Թե ինչ քրտնաջան աշխատանք է էդ եզրաքարերը տեղադրելը էս շոգին` ասելու չի: Քանի ամիս է բանվորները աշխատավարձ չեն ստացել: Բնական է:
Սրան զուգահեռ ասֆալտի նորոգման աշխատանքներն էլ են թափով գնում: Ընկել են մեղրի կարասը ու տա Աստված, սկեն` խորտակվեն:



Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել